ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Okean Elzy»-ի համերգը Երևանում

«Okean Elzy»-ի համերգը Երևանում
29.05.2016 | 20:49

Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Okean Elzy» ուկրաինական ռոք խմբի երկար սպասված համերգը:

«Okean Elzy»-ի երևանյան համերգը կկայանա Մեցցո փրոդաքշընի 5-ամյակի առիթով:
Տոմսերի արժեքը` 8 000, 10 000, 15 000, 20 000 դրամ` նստատեղերով, 10 000 և 15 000 դրամ` պարահրապարակում:


«Okean Elzy»-ն հանդես է գալիս տարբեր ժանրերում: Խումբը ստեղծվել է 1994-ի հոկտեմբերի 12-ին` Լվովում։ Խմբի մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ